Այսօր Բերդի փրկարարները ստացան շտապօգնության մեքենայի «յուղը վրան» տարբերակը. ՀՀ վարչապետ

հեղինակ - admin

ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Չորեքշաբթի օրը հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերին։

Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի «յուղը վրան» տարբերակը։ Եւս մի մեքենա ձեռքբերեցինք Նոյեմբերյանի փրկարարների համար։ Մեքենաները քիչ առաջ հասան Տավուշ։

Բարի եւ խաղաղ ծառայություն։ Եւ շնորհակալություն՝ անձնուրաց ծառայության համար։

Այլ Գրառումներ