Թուրքիան չի կարող որևէ դեր ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ տարածաշրջանում. ԱԳՆ խոսնակ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս՝ պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ տարածաշրջանում»:

Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը և գործողություններին ԱԳՆ տվել է համապատասխան արձագանք: Վերջին հայտարարությունն արժանացել էր Թուրքիայի ԱԳՆ նյարդային և կոշտ արձագանքին:

«Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշ ու առաջին գործողությունը, որը պետք է իրականացնի, դրա հետևանքների վերացումն է: Կոչ ենք անում Թուրքիային զբաղվել այդ գործընթացով, այլ ոչ թե՝ խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նոր գործընթացներում», — ասաց նա: Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ ավելի շատ կարևորվում է միջազգային գործընկերների դիրքորոշումը, որն ուղղված է լարվածության նվազմանը։

Այլ Գրառումներ