Թուրքիան Ադրբեջան կուղարկի սիրիացի զինվորներ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Սիրիական ընդդիմության զինված խմբավորումներից Թուրքիան պլանավորում է ուղարկել Ադրբեջան։ Firat քրդական գործակալությունն է հայտնում այս մասին։ Գործակալությունը հաղորդում է նաև, որ Ջենդերիսում, Ռաջում և Աֆրինեում գնում է կամավորների հայտագրում։

Կամավորների հետ պայմանագիրը կնքվելու է 6 ամսով, և նրանք ամսական վճարվելու են 3500 դոլարի չափով գումար։ Տեղեկատվությունը, թե այդ կամավորները երբ են մեկնելու Ադրբեջան, դեռ հայտնի չէ։

Դեռ հուլիսի 16-ին Թուրքիան հայտարարել էր, որ կօգնի Ադրբեջանին Հայաստանի հետ կոնֆլիկտում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիացի կամավորներ Լիբիա նույնպես ուղարկվել էին։

Նյութի աղբյուրը՝ tass.ru

Այլ Գրառումներ