Ռմբակոծված գյուղերի բնակիչները վերադարձել են բնականոն կյանքին, այսօր Մովսեսում հարսանիք էր. Տավուշի մարզպետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Եթե ունեք սոցիալական որեւէ խնդիր, կամ այլ խնդիր դիմեք Տավուշի մարզպետարանի թեժ գծին: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն Իջեւանում ասաց տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` դիմելով տավուշցիներին:

«Տավուշում ապրում է արժանապատիվ հասարակություն, արժանապատիվ բնակչություն, որեւէ մեկին մենք թույլ չենք տա ոտնահարել մեր արժանապատվությունը իրենց չնչին դիվիդենտների  պատճառով: Ես նորից կոչ եմ անում` պահենք այս կանոնը: Պետությունը, Կառավարությունը կանգնած է մեր բնակչության թիկունքին  եւ համոզված եղեք, որ մենք հավուր պատշաճի ի վիճակի ենք լուծել  մեր առջեւ կանգնած խնդիրները»,-ասաց մարզպետը:

Աղբյորը՝ 1in.am

Այլ Գրառումներ