Ուկրաինայի պատգամավորական ընկերախմբի ղեկավարը քննադատել է ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ուկրաինայի խորհրդարանի արդեն երրորդ պատգամավորը քննադատեց ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը: Ուկրաինայի պատգամավորական ընկերախմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկն անվանել է անխոհեմ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

«Համարում եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության գործողություններն ու հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ բացարձակ անխոհեմ և չմտածված»,-հայտարարել է Դմիտրուկը instagram-ում:

«Տասնամյակներ շարունակ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները կարող են քայքայվել ինչ-որ պաշտոնյայի ընդամենը մեկ հայտարարության արդյունքում: Եւ նախքան ինչ-որ բան ասելը պետք է հարյուր անգամ մտածել ձեր բառերի հետևանքների մասին:

ԱԳ նախարարությանը կցանկանայի հիշեցնել իր աշխատանքի առաջնային եւ հիմնական խնդիրների մասին՝ Ուկրաինայի իմիջի, հեղինակության պահպանում համաշխարհային շուկայում, ինչպես նաև այլ երկրների հետ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ կառուցելու անհրաժեշտություն, և ոչ հակառակը:

Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի երկու պատգամավոր — Դարյա Վոլոդինան և Անտոն Պոլյակովը, իսկ Ուկրաինայի Հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի:

Ինչպես հայտնի է, ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես էր եկել ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ չնայած նոր էսկալացիան նախաձեռնել էր հենց Ադրբեջանը, ընդ որում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս:

Աղբյուրը՝ analitikaua.net

Այլ Գրառումներ