Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ։ Մոտավորապես 70 անգամ է խախտվել հրաադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են ոչ մեծ տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է իրավիճակը։ Այս մասին այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով այն, որ ադրբեջանական լրատվամիջոցներում շահարկվում են միջազգային էներգակիրները, և թե ՀՀ-ն կհարվածի ադրբեջանական ենթակառուցվածքներին, ասաց, որ ՀՀ Զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն, և որ դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։
«Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միազգային ընկերություններին են պատկանում։ Թող միջազգահին ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է, ոչ թե սպառող։ ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»,- նշեց Հովհաննիսյանը։
Աղբյուրը՝ 1in.am
