Իսպանիայում ՀՀ դեսպանն անդրադարձել է ՀՀ պետական սահմանի լարվածությանը

հեղինակ - admin

Իսպանիայի Ազգային ռադիոյի հետ զրույցում Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կամիրշալյանը, ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված լարված իրադրությունը: Կամիրշալյանը ասել է, որ հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանը խախտում է 1994թ. կնքված հրադադարը: Գործողությունները սկսվեցին ադրբեջանական ուժերի կողմից Տավուշի մարզ ներխուժելով, որտեղ թիրախավորվեցին Մովսես, Բերդ, Այգեպար և Չինարի գյուղերը:

ՀՀ դեսպանը մատնանշել է մասնավորապես այն հանգամանքը, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության հարցում ՀՀ դիրքորոշմանը՝ դեսպան Կամիրշալյանը նշել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր անքննելի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման համար՝ ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերի դրությաներին համապատասխան: Դեսպանը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը խնդրի խաղաղ կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցն է ` ավելացնելով որ ԼՂ իշխանությունները ևս պետք է մասնակցեն բանակցություններին:

Անդրադառնալով միջազգային հանրությանը՝ դեսպանը նշել է, որ սահմանային էսկալացիան անհանգստացնում է տարածաշրջանի պետություններին. այն քննարկելու համար ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստ է գումարել, Մինսկի խմբի համանախագահ երկրներն իրավիճակի կայունացման կոչերով են հանդես եկել, իսկ շատ երկրների խորհրդարանականներ, ինչպես ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Կիպրոս և այլն, հանդես են եկել Հայաստանին աջակցող հայտարարություններով:

Նյութի աղբյուր` 1lurer.am

Այլ Գրառումներ