Հռոմի պապը երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել երկխոսության միջոցով հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդրի երկարատև, խաղաղ կարգավորմանը:

«Մտահոգությամբ եմ հետևում վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված լարվածության աճին»,- հայտարարել է հովվապետը՝ ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ դիմելով Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին:

Հռոմի պապը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների ընտանիքների համար և հույս հայտնել, որ միջազգային հանրության միջնորդական ջանքերի շնորհիվ «կողմերի երկխոսության ու բարի կամքի միջոցով հնարավոր կլինի հասնել երկարատև խաղաղ լուծման՝ ի շահ երկու սիրելի ժողովուրդների»:

Աղբյուրը՝ ria.ru

Այլ Գրառումներ