Գոհար Ավետիսյանը 2 տոննա ծիրան ու դեղձ է գնել հայկական բեռնատարներից

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի ինստրագամյան էջից տեղեկանում ենք, որ նա 2 տոննա հայկական ծիրան ու դեղձ է գնել հայկական բեռնատարներից։ Նախաձեռնության միացել է նաև հայ առաքելական եկեղեցին։ Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, Օլիմպիական պողոտայում՝ հայկական եկեղեցում մոտ, նախաձեռնության կազմակերպիչները անվճար դեղձ և ծիրան են բաժանում։

«Մեզ միացավ հայկական եկեղեցին. ընդհանուր առմամբ 8,5 տոննա թարմ մրգեր ենք գնել, որը վաղը անվճար կբաժանենք բոլորին Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցում։ Մեր ուժը միասնության մեջ է։ Վաղը նաև Վարդավառի տոնն է, այնպես որ, անպայման եկեք և ձեր տուն տարեք մեր բարության և սիրո մի մասը, պատրաստեք համեղ կոմպոտներ և մուրաբաներ, ինչպես նաև երեխաներին հյուրասիրեք  թարմ մրգերով»,–գրել է Գոհարը։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հայկական ապրանքներով բեռնատարները դուրս էին բերվել Մոսկվայի «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, քանի որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդա Նիսանովին և Զարահ Իլիևին:

ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը, «Տաշիր» ընկերությունների տնօրեն Սամվել Կարապետյանը և այլք խնդիրը արագ լուծեցին` բեռնատարների համար տեղ հատկացնելով այլ շուկաներում։

Посмотреть эту публикацию в Instagram

Друзья , всем доброй ночи ❤️ Спешу сообщить , что даже находясь оторванной от мира , в заботе о новорожденном малыше — я все утро была на связи с @sofiyabroyan и мы думали как помочь помимо информирования и помощи с продажами фруктов из Армении ?? ____ Мы купили по 2 тонны персиков и абрикосов каждая + к нам присоединилась армянская церковь- итого 8,5 тонн наисвежайших фруктов мы раздаём завтра совершенно бесплатно всем желающим у армянской церкви на Олимпийском проспекте с 10-00 утра ?????? _____ Только вместе мы сила ❤️?? завтра так же праздник Вартевар , поэтому обязательно приходите и заберите частичку нашего добра и любви в себе домой , варите вкусные компоты и варенья , и угостите деток свежими фруктами ❤️?? ____ Меня по уважительной причине ?? там не будет , но я отправляю вместо себя родного брата @albert_avetisyan_ и Софа @sofiyabroyan тоже там будет ❤️?? —— Всем спасибо ?? ждём всех завтра у церкви ??

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Այլ Գրառումներ