«Պինդ եղեք, եղբայրներ». եվրախորհրդի աջակցությունը Հայաստանին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսը «Թվիթեր»-ի իր էջում աջակցություն է հայտնել Հայաստանին՝ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները:

«Հուլիսի 12-ից ադրբեջանական ուժերը կրակում են Տավուշում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Պինդ կացեք, եղբայրներ»,- գրել է նա: 

Եվրախորհրդի մեկ այլ՝ գործող պատգամավոր, ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամ Մարտին Սոննեբորն էլ իր հերթին է գրառում կատարել՝ նշելով.

«Ադրբեջանը նորից կրակում է, իսկ գերմանական ՔԴՄ/ՔՍՄ-ի քաղաքական գործիչները կաշառք են վերցնում այդ մեռած ռեժիմից: Ինչ ամոթ է»:

Հիշեցնենք՝ մինչ այս պահը Հայաստանին աջակցություն են հայտնել մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ, նախկին ու ներկա խորհրդարանականներ, կոնգրեսականներ:

Նյութի աղբյուրը՝ armtimes.am

Այլ Գրառումներ