ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը հարցազրույց է տվել հարցազրույցը Al Jazeera հեռուստաընկերությանը:
Հարցազրույցում մասնավորապես ասվում է. «Մենք հիմա խոսում ենք ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին, մենք խոսում ենք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին։ Սա պարզապես Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական էսկալացիան չէ, սա շատ հստակ և ուղիղ սպառնալիք է ժողովրդավարությանը։ Դա հարձակում է ժողովրդավարության վրա, որը մենք փորձում ենք կառուցել Հայաստանում։»
Արսեն Խառատյանը իր խոսքում նաև նշել է, որ 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել հայկական պատմության մեջ կարևոր նշանակություն ունեցող ոչ բռնի հեղափոխություն, որի արդյունքում իշխանության եկավ նոր լեգիտիմ կառավարություն, որը երկրի ներսում իրականացնում է բավականին կարևոր փոփոխություններ՝ երկրում ժողովրդավարության մակարդակը հասցնելով նոր մակարդակի: Ի տարբերություն մեր երկրի՝ Ադրբեջանում ոչ մի նմանատիպ դրսևորումներ չեն նկատվում: Ուստի, հայկական իշխանությունները ոչ մի պատճառ չունի՝ ժողովրդավարական արժեքներին դեմ գնալու և ռազմական գործողություններ իրականացնելու, մինչդեռ կարելի նկատել, որ ադրբեջանական կողմը ոչ միայն գնում է դրան, այլև թիրախավորում է հայկական բնակավայրերը և անմեղ բնակչությանը:
Նյութի աղբյուրը՝ www.aljazeera.com
