Տաջիկստանի գնահատականը հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի վերաբերյալ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Տաջիկստանը խորը վրդովվմունք է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ, որը ուղղորդվել է ռազմական բախումներով, զոհերով։ Այս մասին հայտնում է Տաջիկստանի հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Կոչ է արվել վերջ դնել ռազմական գործողություններին, որպեսզի այն ավելի շատ չխորանա։

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Տաջիկստանը հույս է հայտնում, որ Հայաստանը և Ադրբեջանը, որոնց հետ պահպանվում են բարիդրացիական և քաղաքական հարաբերություններ, կկարողանան վերջ դնել այս կոնֆլիկտին։

Տաջիկստանի ԱԳՆ-ն նաև իր ցավակցությունն է հղել երկրներին զոհեր ունենալու համար։

Նյութի աղբյուրը՝ ria.ru

Այլ Գրառումներ