Մասնագետները մեկնաբանել են Մամեդյարովի պաշտոնազրկումը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Քաղաքական վերլուծաբան Իլհար Վելիզադեն համարում է, որ պաշտոնազրկումը կապված է արտաքին քաղաքականության մեջ համակարգային բարելավման բացակայությամբ և Արցախի հետ կապված բանակցությունների փակուղային վիճակով:

Մամեդյարովը ԱԳՆ նախարար է սկսած 2004 թվականից: Իլհամ Ալիևը պահանջել է նրա հրաժարականը, քանի որ չի գտել նրան գրասենյակում, անգամ այն ժամանակ, երբ սկսվեցին հայ-ադրբեջանական սահմանի դեպքերը:

Հաղորդագրության մեջ նշվում է, ոքր սահմանին ստեղծվում է իրավիճակ, որը պահանջում է գերատեսչություններից որոշակի ուշադրություն և քայլերի իրականացում: Այս իմաստով ԱԳՆ-ն ունի առաջնային դերակատարում, քանի որ իրականացնում է իրավիճակի վերահսկողությունը:

Նախարարի պատասխանատվության տակ է նաև նրա ենթակաների վարքը: Իրավիճակի կուլմինացիան նախարարի՝ իր գրասենյակում չգտնվելն էր: ԱԳՆ-ն առանձնահատուկ գործառույթներ ունի և երկրի ղեկավարը որոշեց, որ այդպես այլևս չի կարող շարունակվել:

Մամեդյարովին նաև մեղադրում են Արցախի շուրջ բանակցությունների տապալման մեջ:

Նյութի աղբյուրը՝ ria.ru

Այլ Գրառումներ