ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Ադրբեջանը սպառնալիք է միջազգային խաղաղության, տարածաշրջանային անվտանգության և իր եղբայր Թուրքիայի համար․..
Այսօր Բաքվից սպառնալիքներ են հնչել այն մասին, որ «…առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»:
Հարկ եմ համարում նկատել, որ նման գործողության իրականացումը ադրբեջանական խունտայի կողմից կարող է հանգեցնել աղետի ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկեր` Թուրքիայի և բարեկամ երկրներ Վրաստանի և Իրանի համար:
Սա միջազգային հանցագործություն է։ Նման սպառնալիքը բավարար է արդեն, որ ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն այն գնահատի որպես միջազգային խաղաղության սպառնալիք։