Հայկական Զինված ուժերը պատրաստ են հակառակորդի սադրանքներին և կարող են անհրաժեշտ հակահարված տալ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ օպերատիվ տվյալներ հայտնեց սահմանին տիրող իրավիճակից: Նրա խոսքով` բարեբախտաբար, երեկ կեսգիշերից հետո պահպանվում է հանգստություն, կրակոցներ չկան:

«Կարևոր երևույթ է հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը: Հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր, ընդհանուր առմամբ, մեր ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են թվով 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը հարվածային և 3-ը` հետախուզական: Սա բավականին բարձր ցուցանիշ է արդյունավետության տեսանկյունից»,- ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ որոշ համայնքներում մոտավորապես 50-ից ավել հրետանային արկեր են կիառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ:

«Ճիշտ է, պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակորդի բոլոր զարգացումներին և պատրաստ են ցանկացած սադրանքների: Հայկական զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտ հակահարված տալ` լինի ցամաքային, թե օդային»,- նշեց նա:

Նյութի աղբյուրը՝ 1lurer.am

Այլ Գրառումներ