ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը ֆեսյբուքյան իր էջում գրել է.
ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը և Բրեդ Շերմանն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված՝ ընդգծելով, որ ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ: Նշվում է, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլև խաղաղ քաղաքացիների կյանքը:


