Զոհրաբ Մնացականյանը hեռախոսազրույց է ունեցել Ջավադ Զարիֆի հետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Այսօր՝ հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված անկայուն իրավիճակը։

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Այլ Գրառումներ