Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին.Ջեյմս Ապատուրայ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությանը:

«Մենք մտահոգությամբ հետևում ենք զարգացումներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ, և զոհվում են մարդիկ:

Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,- հայտարարել է նա:

Նյութի աղբյուրը ՝ 1lurer.am

Այլ Գրառումներ