Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերի կապակցությամբ՝ հայտնելով իր խորը մտահոգությունը:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ: Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում է հրետանի։ Զոհեր և վիրավորներ կան։
Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։
Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նյութի աղբյուրը՝ 1lurer.am
