Իլոն Մասկն այսօր արբանյակներ կարձակի տիեզերական համացանցի համար

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերության կայքում հաղորդվում է, որ հուլիսի 11-ին նախատեսվում է Falcon 9 հրթիռ-կրիչի արձակումը Starlink միկրոարբանյակների հերթական խմբավորումով։

Այս արբանյակներն անհրաժեշտ են համամոլորակային ինտերնետ հասանելիության կազմակերպման համար`1 գիգաբիթ / վայրկյան արագությամբ:

Մեկնարկը կիրականացվի ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով 10:54-ին (Երևանի ժամանակով 18:54):

Նաև հրթիռը ուղեծիր կհանի BlackSky ընկերության երկու արբանյակ՝ Երկիրը բարձր թույլատվությամբ դիտարկելու համար:

Աղբյուրը՝ 1in

Այլ Գրառումներ