Բախումներ են սկսվել սիրիական ռեժիմի հետախուզական ուժերի և տեղական զինված խմբավորումների միջև,ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Սիրիայի Դաֆ Ալ-Շուք շրջանում ռազմակամ բախումներ են տեղի ունենում արդեն երրորդ օրն անընդմեջ մի կողմից 4-րդ դիվիզիոնին և ազգային պաշտպանության ենթակայության տակ գտնվող աշխարհազորայինների, մյուս կողմից Սիրիայում գտնվող Պաղեստինի ռազմական հետախուզական խմբավորման միջև:
Բախումների պատճառ է հանդիսացել այն, որ 4-րդ դիվիզիոնը և ազգային պաշտպանությունը հրաժարվել են հանձնել իրենց զենքերն ու հրամայել իրենց զորքերին դադարեցնել տարածաշրջանի հետ կապված առաջադրանքները: Նույն այդ ուժերի գործողությունները չեն սահմանափակվել միայն եռօրյա անընդմեջ բախումներով: Տեղացիները սկսել են բողոքել նաև տեղի զինյալների կողմից իրականացվող այլ խախտումներից՝ մասնավորապես մասսայական առևանգումներից և կողոպուտներից: Քաղաքացիների բողոքներից հետո զինյալներին հրամայվել է հանձնել զենքերը, սակայն, այնուամենայնիվ, նրանց մի մասը այսօր շարունակում է իր ներկայությունն ապահովել շրջանում՝ անհնար դարձնելով սիրիական ռեժիմի հետախուզական ուժերի մուտքը շրջան:
Նյութի աղբյուրը՝ middleeastmonitor.com
