Հուլիսի 9-ին Եվրոպայի կոնսերվատիվ ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը Եվրախորհրդարանի նստաշրջանի իր ելույթում հայտարարել է, որ Թուրքիայի ընդունման շուրջ բանակցությունները պատմական սխալ Էին, որը սոսկ պատրանք ստեղծեց եւ երկիրն ավելի մոտ չդարձրեց Եվրամիությանը: ԵՄ-ին Թուրքիայի անդակցման բանակցությունները պետք է դադարեցվեն և մշակվի նոր օրինական հիմք այդ երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների համար։
«Այո՛, մենք համագործակցել ենք Թուրքիայի հետ, և մնում են մի շարք ընդհանուր շահեր, բայց Թուրքիայի նկատմամբ իրադրությունը փոխվել է,- ասել է նա:- Թուրքիան ավելի ու ավելի հեռու Է գնում Եվրամիության արժեքներից: Արեւելյան Միջերկրականում իրադրությունը սրվում Է, Թուրքիան անօրինական հորատման գործունեություն Է իրականացնում (Կիպրոսի ափերի մոտ – ծանոթ. խմբ.), անհիմն համաձայնագրեր Է կնքում Լիբիայի հետ (Միջերկրական ծովի ջրատարծքի եւ ափամերձ ծանծաղուտի բաժանման շուրջը, որոնք ոտնահարում են Կիպրոսի շահերը), մենք արդեն տեսանք ռազմական միջադեպը ֆրանսիական նավի հետ:
Եվրամիությունը պետք է հստակ հասկանալ տա, որ (Թուրքիայի կողմից) Հունաստանի եւ Կիպրոսի սահմանների հաճախացած ապօրինի հատումները միգրանտների կողմից ոչ թե Թուրքիայի երկկողմ խնդիրներ են Կիպրոսի եւ Հունաստանի հետ, այլ Թուրքիայի եւ ԵՄ-ի խնդիրը»: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման պաշտոնական բանակցությունները մեկնարկել են 2005 թվականի հոկտեմբերին, այդ կերպ դրանք շարուակվում են արդեն գրեթե 15 տարի: Այդ ընթացքում ԵՄ այդ երկրի ընդունման ոչ մի կարգի իրական հեռանկար չի նշմարվել, ինչպես նաեւ ոչ մի կարգի ժամանակավոր շրջանակներ չկան բանակցություններն ավարտելու համար: Ընդհակառակը, այդ բանակցությունների բուն բարդ գործընթացը գրգռիչ Է դարձել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ երկկողմ հարաբերություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նյութի աղբյուրը՝ armenpress.am
