Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համափարփակ և ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագիրը:

Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից:

Հանձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ», «Փոփոխության Շարժում» /Կինիմա Ալաղիս/, «Հունական լուծում» /Էլլինիկի Լիսի/ և «Մերա 25» կուսակցությունները:

Դեմ է արտահայտվել Հունստանի Կոմունիստական կուսակցությունը:

Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին:

Ս.թ. հուլիսի 1-ին Հունաստանի Խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում վավերացմանը նախորդել էին համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, որի հիմնական բանախոսներն էին իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր Աթանասիոս /Նասոս/ Եվֆիմիու Աթանասիոսը:Հանձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ», «Փոփոխության Շարժում» /Կինիմա Ալաղիս/, «Հունական լուծում /Էլլինիկի Լիսի/ և «Մերա 25» կուսակցությունները:

Նյութի աղբյուրը՝ Հայկական Ժամանակ

Այլ Գրառումներ