ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 8-ին գումարել է արտահերթ նիստ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասի» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հեղինակն առաջարկում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներ, ամուսին /կին/, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պատգամավորը տեղեկացրել է, որ ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների 12 անդամ (ծնողներ, այրի, քույր, եղբայր):

Կառավարությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է իր դիտարկումները, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

Հանձնաժողովի անդամները ողջունել են նախաձեռնությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Նյութի աղբյուր՝ parliament.am

Այլ Գրառումներ