Հայ-գերմանական համագործակցությունը նոր մասշտաբներ է ընդգրկում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին:

         Հանդիպման սկզբում նախարարը կարևորել և բարձր է գնահատել  ՀՀ վարչատարածքային բարեփոխումների, համայնքային ծառայությունների մատուցման բարելավման, համայնքային ենթակառուցվածքների զարգացման ու բարեկարգման հարցում  Գերմանական զարգացման գործակալությոն և  Վերականգնման վարկերի բանկի ունեցած ներդրումը և աջակցությունը:

         Նախարարը անրադարձել է նաև Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ հայաստանյան գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերի վերսկսմանը:

        Ինչպես նշում է ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքը, «Դեսպան Բանցհաֆը խոսել է բազմաբնակավայր համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման, ինչպես նաև ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունից և վերահաստատել գերմանական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը դրանց իրագործման հարցում: Դեսպանի խոսքով Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դրսևորվում է հատկապես այն ոլորտներում, որոնք ղեկավարվում և համակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից»:

         Կողմերը անրադարձել են նաև գերմանական կողմի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան  բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև  վերոնշյալ ծրագրերի կայուն շարունակականության ապահովմանը:

Լուսանկարները՝ stad.am

Նյութի աղբյուրը՝ stad.am

Այլ Գրառումներ