«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հուլիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի և փոխդեսպանի պաշտոնակատար Սթիվ Դոդզի հետ», ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
Կողմերը խոսել են նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ- Հայաստան խորհրդարանական խմբի ձևավորման վերաբերյալ: Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը: Հատկանշական է նաև, որ Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար:

Խորհրդարանական խմբի ձևավորման հիմնական նպատակը հանգում է երկկողմ առավել խորը և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը հատկապես այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առևտուրը, զբոսաշրջությունը, կրթությունը և զարգացումը: Ամենի շրջանակներում անրադարձ է կատարվել նաև ՀՀ անվտանգությանը, որը կարևորագույն հիմնահարցերից է Հայաստանի համար:«Անվտանգության ապահովումը ոչ միայն կայունություն է ստեղծում տարածաշրծանում, այլ նաև մեծացնում ՄԹ առևտրային շահերի շրջանակը»,-ասվում է Միացյալ Թագավորության պաշտոնական հայտարարությունում:

Լիլիթ Մակունցի հետ հանդիպման արդյունքում, կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ ԱԺ-ում Միացյալ Թագավորության աջակցությամբ որոշ բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ: Ենթադրվում է նաև, որ աջակցության շրջանակներում բարեփոխումները կհանգեն նաև մեր երկրի ամենարբեր հարթակներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկայում երկու խմբերի միջև նշված հարցերի վերաբերյալ առցանց հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:
Նշենք, որ Եվրոպայում ՀՀ առաջին դեսպանատունը հիմնադրվել է Լոնդոնում 1992թ. հոկտեմբերին, իսկ 1995թ.-ից սկսած՝ Երևանում գործում է նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:
Լուսանկարները՝ parliament.am
Նյութի աղբյուրը՝ parliament.am
