«Գանձասար-Կապանի» երկու ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

«Գանձասար-Կապանի» պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ակումբի երկու ֆուտբոլիստներ՝ Հայկ Իշխանյանն ու Վբեյմար Անգուլովը հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական:

Հայկ Իշխանյանն հավաքականի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ, իսկ կոլումբիացի կիսապաշտպանը վերջերս է հրավեր ստացել ազգային հավաքականից և կարող է իր նորամուտը նշել առաջիկա հանդիպմանը։

Image may contain: 2 people, people playing sport and outdoor
Լուսանկարը՝ ՀՖՖ ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում սեպտեմբերի 5-ին կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային, իսկ սեպտեմբերի 8-ին կընդունի Էստոնիային:

Այլ Գրառումներ