Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարվել է Լիբանանի Սերիայ պալատում ՝ Առողջապահության նախարար Համադ Հասանի կաբինետի նիստից հետո:

«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության լիակատար հրաժարականի մասին», – ասել է նախարարը լրագրողներին՝ պալատից դուրս գալիս:

Հասարակական աշխատանքների և տրանսպորտի նախարար Միշել Նաջարը հաստատել է տեխնոկրատների կաբինետի այս որոշումը: “Մենք հրաժարական չենք տալիս, որպեսզի մեր վրայից հանենք պատասխանատվությունը”, — ասել է նա:

Նախարարները կկատարեն իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։

Աղբյուրը՝ tass.ru

Այլ Գրառումներ