Ռուսաստանում հայկական ծիրանի խնդիրը լուծվում է

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Այս մասին հայտնում է պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյխն իր էջում։


Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։

Սակայն սա չպետք է անհետևանք մնա։

Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։

ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։

Հ.Գ. — Առանձնահատուկ շնորհակալությունս Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ !!!


Այլ Գրառումներ