Քննարկվել են էներգետիկ համակարգի պետական բաժնեմասով ընկերությունների կողմից 2022 թ․ իրականացվող ծրագրերը

հեղինակ - admin

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ էներգետիկայի ոլորտի հարցերով խորհրդակցություն է անցկացրել։

 Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի պետական բաժնեմասով ընկերությունների կողմից 2022 թ․ իրականացվող ծրագրերը և ընթացիկ աշխատանքները։ Քննարկվել են ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր։ Ընկերությունների գլխավոր տնօրենները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և առկա խնդիրները։

 Անդրադարձ է կատարվել 2022 թ․ փետրվարի 1-ից գործարկվող էլեկտրաէներգետիկական շուկայի նախապատրաստական աշխատանքներին։ Նախարարը հստակ ցուցումներ և հանձնարարականներ է տվել ծրագրերի իրականացմանինտենսիվությունը բարձրացնելու և դրանք սահմանված ժամկետներում և պատշաճ որակով իրականացնելու վերաբերյալ։

Այլ Գրառումներ