Արցախի Բերձորի բնակիչ 1953 թ․ ծնված Անդրանիկ Ալեքսանյանը, որը երեկ հայտնվել էր ադրբեջանական կողմում, րոպեներ անց կվերադարձվի հայկական կողմին` ռուս խաղաղապահների միջնորդությամբ։
Այս մասին Civic.am-ին հայտնեց Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:
Նշենք, որ երեկ` հունվարի 14-ին, մենք կապ էինք հաստատել Արցախի ՄԻՊ՝ տեղեկանալու, թե ինչպես է քաղաքացին հայտնվել Ադրբեջանի զինծառայողների մոտ՝ առևանգե՞լ են, թե՞ մոլորվել է, սակայն Արցախի ՄԻՊ-ից մեզ պատասխանել էին, որ թեպետ տեղեկացված են դեպքի մասին, բայց մանրամասներ չեն կարող հայտնել։
