Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին գունավոր բլուզ է կրում, որը համադրել է ջինսե պիջակ է կրում։ Լիան արձակել է ուղիղ հարդարված մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր եւ մատանի։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին վագրային պրինտով հագուստ էր կրում։ Լիան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ «Ստեղծագործական պրոցեսի ընթացքում իմ գլխավոր նպատակը ոչ միայն արտաքինս ցույց տալն է։ Ես ձգտում եմ ձեզ ցույց տալ բնավորությունս, արտիստի բնավորությունը, որը ցանկանում է ձեզ հետ կիսվել գեղեցկությամբ ու սիրով, ձեզ հասցնել իր ուժն ու նպատակասլացությունը»,- մեկնաբանություններում գրել էր Լիան։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել. «Ռումբ»։
