ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե իբր ադրբեջանական բանակում կռված և Հայաստանում գերի ընկած վարձկան ահաբեկիչն իրականում հայ է։
«Անկեղծ ասած, զարմանալի կլիներ, որ Ադրբեջանում այլ բան հայտարարեին։ Ես նշել եմ, որ պարոն Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասվում ոչ միայն այս ահաբեկչի կապակցությամբ։ Իսկ ապացույցներ՝ թե այս ահաբեկչի, թե այլ ահաբեկիչների առնչությամբ, իրենց առկայության, օգտագործման մասին, ինչպես են ահաբեկիչներին կիրառում, որտեղ են կիրառում, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել հասել Ադրբեջան, այդ ամենի առնչությամբ բավական հետաքրքիր անակնկալներ են սպասվում պարոն Հաջիևին ու ադրբեջանցիներին»,- ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց՝ այս ահաբեկիչը ձերբակալված է, քրեական գործը հարուցված է, և ապացույցները բավարար են հետագա գործընթացների համար։
Նյութի աղբյուրը ՝ lragir.am
