Աֆղանստանում կին ակտիվիստներ են անհետացել. ՄԱԿ-ի առաքելություն

հեղինակ - admin

ՄԱԿ-ի Աֆղանստանին աջակցության հարցով առաքելությունը (UNAMA) մտահոգություն է հայտնել երկու աֆղան ակտիվիստուհիների անհետացման կապակցությամբ: Կազմակերպությունը թալիբներին կոչ է արել տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի մասին և պաշտպանել քաղաքացիների իրավունքները: Այս մասին նշված է UNAMA-ի՝ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«ՄԱԿ-ը կիսում է երկու աֆղան ակտիվիստների՝ Թամանա Զարյաբ Պարյանիի և Փարվանա Իբրահիմհելի անհետացման կապակցությամբ աճող մտահոգությունը, որոնք, ինչպես հաղորդվում է, առևանգվել են իրենց տներից: Մենք թալիբներին կոչ ենք անում տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի մասին և պաշտպանել բոլոր աֆղանստանցիների իրավունքները»,- ասված է գրառման մեջ:

Այլ Գրառումներ