Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ. «Գազպրոմ Արմենիան»՝ Գյումրիում երեկ տարածված հոտի վերաբերյալ

հեղինակ - admin

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Գյումրիում երեկ երեկոյան գազի սուր հոտի տարածման վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել: 

Պարզաբանման մեջ նշվում է, որ «Գազպրոմ Արմենիայի» գազաբաշխիչ կայաններում կատարվում է ՀՀ տարածք ներմուծվող բնական գազի հոտատվություն (օդորիզացիա):

«Հունվարի 20-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում տարածված հոտը հետևանք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գյումրու գազաբաշխիչ կայանում տեղի ունեցած հոտատվության սարքավորման փականի ժամանակավոր խափանման, որի վերացման վթարավերականգնողական աշխատանքների կատարման ընթացքում՝ անխափան գազամատակարարման ապահովման պայմաններում, տեղի է ունեցել նորմատիվ չափաքանակից ավել օդորանտի ներարկում գազաբաշխիչ ցանց:

 Արդյունքում, բնական գազի օգտագործման պայմաններում, տեղի է ունեցել հոտի տարածում, որը կրել է ժամանակավոր բնույթ: Տեղի ունեցածը բնական գազի արտահոսք չէ, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին չի ներկայացրել վտանգ, պայթունավտանգ չէ և չի հանգեցրել գազաբաշխման կամ գազասպառման համակարգի վթարային վիճակի»,- ասված է պարզաբանման մեջ:

 Հիշեցնենք՝ երեկ Շիրակի մարզպետարանը տեղեկացրել էր՝ կատարվածը փորձարկման արդյունք է, և անհանգստանալու կարիք չկա։

Այլ Գրառումներ