Զինծառայողները կրկին կկարողանան մեկնել արձակուրդ, ծնողները՝ այցելել նրանց. Ավանեսյան

հեղինակ - admin

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նախագիծ, որով ԶՈՒ ծառայողները կրկին կարող են արձակուրդ մեկնել, իսկ ՔԿՀ-ներում կվերականգնվի այցելությունների գործընթացը:

«Աշնանը, կորոնավիրուսով պայմանավորված, սրացումների հետ կապված՝ Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում այցելությունների, արձակուրդների հետ կապված գործընթացները դադարեցվել էին: Որոշմամբ հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի այս ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով հակահամաճարակային ռեժիմի սահմանափակումները, դրանք են՝ ՊՇՌ թեստավորման հնարավորությունը, ամբողջական պատվաստումներ անցնելու հանգամանքը»,- ասաց Ավանեսյանը:

Ըստ նախարարի՝ արդեն փորձ կա, որ համաճարակային կանոնների խիստ պահպանման դեպքում կյանքը բնականոն շարունակվում է, և պաշտպանվում է քաղաքացիների առողջությունը:

Քովիդի դեմ պատվաստվել է մեծահասակ բնակչության 35 տոկոսը: Պատվաստումներն օգնում են նաև պայքարել նոր՝ «օմիկրոն» շտամի դեմ:

Այլ Գրառումներ