Պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների օգտագործման համար Երևանում տնտեսվարողները տուգանվում են

հեղինակ - admin

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու է ամենօրյա: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:

Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել:

Այլ Գրառումներ