Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Աստվածահայտնության տոնը։ Այս կապակցությամբ Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում կանցկացվի Սուրբ պատարագ։
Պատրիարքարանի տեղեկությամբ՝ տոնական պատարագը Սուրբ Երրորդության տաճարում մեկնարկել է առավոտյան ժամը 10:00-ին։
ALIQ-ը հայտնում է, որ, մինչ պատարագի ավարտը, Սուրբ Երրորդության տաճարի բակում կկատարվի ջրօրհնեքի արարողություն, որի ընթացքում կօծվի սուրբ ջուրը (Մեծ Այազմա): Պատարագից հետո հավատացյալները կկարողանան օրհնված ջուրը տանել տուն։
Աստվածահայտնության և մկրտության տոնը քրիստոնեական տասներկու տաղավար տոներից մեկն է:
