Վարակակիրների կտրուկ աճ. մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 563 նոր դեպք է հաստատվել

հեղինակ - admin

Այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք՝ արված 5285 թեստավորումից:

Առողջացել է 38 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 3 նոր դեպք:   Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 հազար 708 դեպք, որից 333 հազար 754-ը՝ առողջացած: 

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8025 մահվան դեպք է արձանագրվել: 

Մինչ օրս կատարվել է 2 միլիոն  654 հազար 537 թեստավորում:

Այլ Գրառումներ