Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում այրվել է վագոն-տնակ

հեղինակ - admin

Հունվարի 19-ին՝ ժամը 10:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքի հողատարածքներից մեկում գտնվող վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։50-ին, մարվել՝ 11:58-ին։ Այրվել է վագոն-տնակի  փայտե երեսպատումը (մոտ 27 քմ)։

Այլ Գրառումներ