Գուտերեշն առաջարկել է Մերկելին աշխատանքի անցնել ՄԱԿ-ի կառույցում

հեղինակ - admin

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին հրավիրել է դառնալ Միացյալ Ազգերի կազմակերպության կառույցի բարձր մակարդակի խորհրդական։

Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության աղբյուրներին։

Նշվում է, որ Գուտերեշը Մերկելին առաջարկով նամակ է ուղարկել։ Գերմանիայի նախկին կանցլերը դեռ պատասխան չի տվել, սակայն ՄԱԿ-ում վստահ չեն, որ նա կընդունի առաջարկը, նշում է գործակալությունը։

Հիշեցնենք՝ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի։ 2018 թվականին նա հայտարարեց, որ չի առաջադրվելու հինգերորդ անգամ։

2021 թվականին նրան Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի պաշտոնում փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։

Այլ Գրառումներ