Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի միջև բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
«Նախագահ Էրդողանը երկու առաջնորդներին հրավիրել է գալ Թուրքիա և հանդիպում կազմակերպել՝ լուծելու առկա խնդիրները և տարաձայնությունները: Թուրքիան պատրաստ է միջնորդական ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է նա։
Բացի այդ, Քալինը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը մտադիր է առաջիկա շաբաթներին այցելել Ուկրաինա։
Արևմտյան քաղաքական գործիչները և լրատվամիջոցները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի վրա։
