Աբու Դաբիում Գնել Սանոսյանը շրջել է Ապագայի էներգետիկայի համաշխարհային գագաթնաժողովի ցուցադրության տաղավարներում

հեղինակ - admin

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու Դաբիում շրջայց է կատարել Ապագայի էներգետիկայի համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցադրության տաղավարներում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջը:

Նախարարը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված ցուցադրություններին։

Այլ Գրառումներ