Աճյունների որոնումներ են իրականացվել Վարանդայում

հեղինակ - admin

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Այս մասին տեղեկցնում է ՀՀ ԱԻ պետական ծառայությունը:

Այդ աշխատանքներն այսօր էլ արդյունք չեն տվել, որի պատճառ է հանդիսացել նաև եղանակային անբարենպաստ պայմանները:  Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1705 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Այլ Գրառումներ