Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. ԱԻՊԾ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Որոնումները Մարտունու շրջանում արդյունք չեն տվել։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` հատվածներում։

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։

Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Այլ Գրառումներ