Ադրբեջանական վերջին սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

հեղինակ - admin

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:  

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ,

Վահան Վաչագանի Բաբայանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արթուր Արտյոմի Մխիթարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,- ասված է նախագահի հրամանագրում

Ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել էին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002 թ.), կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002 թ.) և շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003 թ.):

Այլ Գրառումներ