Ավելի քան 7 հազար բաժանորդներ Թբիլիսիում մնացել են առանց գազի

հեղինակ - admin

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 7600 բաժանորդներ Թբիլիսիում առավոտյան ժամը 10-ից մնացել են առանց բնական գազի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերությունը:

Անջատման պատճառը, ըստ ընկերության մամուլի ծառայության տեղեկատվության, դարձել Է գազատարի վթարը Կախեթի խճուղում, որը տեղի Է ունեցել ուշ գիշերին:

Գազի մատակարարումը սկսեն վերականգնել այսօր ժամը 10-00-ից եւ կավարտեն մինչեւ 19:00-ն:

Դրա հետ մեկտեղ, ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, այսօր Թբիլիսիում լինելու Է անձրեւային, քամոտ եղանակ, ցերեկային ժամերին կլինի պլյուս 4-5 աստիճան տաքություն, հաղորդել Է Spitnik-ը:

Այլ Գրառումներ