Ուսումնավարժանքի ընթացքում հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքներում առաջին անգամ օգտագործվել են ԱԹՍ-ներ. ԱԻՆ ՓԾ ամփոփում

հեղինակ - admin

2021 թվականին՝ 2020 թ. համեմատ, գրեթե կրկնապատկվել է հանրապետությունում գործող էլեկտրաշչակների քանակը՝ վերանորոգվել և վերատեղադրվել են անսարքները, ձեռք են բերվել նորերը: Աշխատանքներ են տարվում ՀՀ տարածքում տեղադրված շչակների տվյալներն էլեկտրոնային քարտեզներում զետեղելու ուղղությամբ։

ՓԾ կապի մասնագետների կողմից համայնքներում իրականացվել են բնակչության ազդարարման միջոցառումներ, կազմակերպվել են ուսումնավարժության ամբողջական առցանց հեռարձակում: «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության ժամանակ ծավալված թվով 12 տեղամասերում իրականացված փրկարարական աշխատանքներն օնլայն արտապատկերվել են կառավարման կենտրոնի օպերատիվ շտաբում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված տեսապատի վրա:

Ուսումնավարժության ընթացքում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետախուզական և որոնողափրկարարական աշխատանքներում առաջին անգամ օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և ռոբոտ՝ փրկարարական աշխատանքների տեսաձայնային օնլայն դիտման նպատակով:

Հաշվետու տարում ուսումնասիրվել և մասնագիտական եզրակացություն է ներկայացվել ՓԾ ստորաբաժանումների կողմից մշակված ավելի քան 7000 իրավական ակտի և այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ: Մշակվել են երեք տասնյակից ավելի պլաններ, ծրագրեր և հաշվետվություններ։

ՓԾ ծառայության կազմակերպման վարչության աշխատակիցները մասնակցել են 3 միջազգային ծրագրի, 8 միջազգային աշխատաժողովի, սեմինարների և դասընթացների։

Այլ Գրառումներ