Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան էջում գրել է․

 «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ ունեցել է հրատապ քննարկում, որի ընթացքում ներկայացրել է 2021թ. մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների, առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները:Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել նաև Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 14-ի ու 15-ի փաստահավաք աշխատանքների արդյունքները:Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով:»

Այլ Գրառումներ