Ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցություններին. ՊՆ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ադրբեջանի զինուժի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծվածխ իրադրության հանգուցալուծման շուրջ բանակցություններին ադրբեջանական կողմը չի ներկայացել:

Ադրբեջանական կողմը չի ներկայացել մայիսի 19-ին, ժամը 14:00-ին նախատեսված բանակցություններին: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը.

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այլ Գրառումներ